211652_close_icon
views-count39213 դիտում article-date 17:26 19-05-2018

Բացահայտվել է շուրջ 3.600.000 դրամի յուրացման դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 17-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները համագործակցելով ոստիկանության Կապանի բաժնի գործընկերների հետ բացահայտեցին պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3,650,000 դրամի յուրացման դեպք։ Նախնական քննությամբ պարզվել է, որ Կապանի համայնքապետարանի «Կապանի կոմունալ ծառայություն» ոչ առևտրային կազմակերպությունում, անցած տարվա հունվարից, կազմակերպության հաշվեկշռում գրանցված անսարք և չշահագործվող «Գազել» մեքենայի համար դուրս է գրվել վառելիք և պահեստամասեր։ Պետությանը պատճառվել է նյութական վնաս 2․700 լիտր դիզելային վառելիքի և ավտոմասերի ընդհանուր արժեքի՝ շուրջ 1․050,000 հազար դրամի չափով։ Նախնակական քննությամբ պարզվել է նաև, որ աշխատակազմում 2017թ-ի նոյեմբերից գրանցված աշխղեկը, 2016թ-ի հունվարից, 2017թ-ի սեպտեմբերից և այս տարվա փետրվարից գրանցված հավաքարարները իրականում աշխատանքի չեն հաճախում, իսկ նրանց անվամբ մինչ օրս դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր շուրջ 2,550,000 դրամ, նույնպես յուրացվել է։ Դեպքի առիվ նյութեր են նախապատրաստվել։ Քննությունը շարունակվում է։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր