56213 դիտում
19:47 19-05-2018
Ավտովթար Երևանում. Գայի պողոտայում Peugeot-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատախիլ արել 1 ծառ ու բախվել մեկ այլ հաստաբուն ծառի. վարորդին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, Գայի պողոտայում Peugeot մակնիշի 10 LL 840 համարանիշի ավտոմեքեքնան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթի եզրաքարերին, այնուհետև արմատախիլ արել 1 ծառ ու բախվել մեկ այլ հաստաբուն ծառի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[b]
***
20.05.2018[/b]
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանները պարզել են՝ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Ռազմիկ Հովհաննիսայնը, ով աշխատում է «Շեդեվր» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+