211652_close_icon
views-count74717 դիտում article-date 22:46 23-01-2017

Խոշոր ավտովթար Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. Nissan-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 2 հաստաբուն ծառի. ժամանել են Երևանի ՃՈ պետն ու ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Nissan մակնիշի 89 DD 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 հաստաբուն ծառի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը: Դեպքի վայր է ժամանել Արտակար իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ՝ ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը վարորդի և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր