211652_close_icon

ՌԴ Պետդուման մեկնաբանել է ռուսական պատժամիջոցները խստացնելու մասին Մեծ Բրիտանիայի կոչը

views-count2852 դիտում article-date 14:03 21-05-2018
ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Չեպան մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի Համայքների պալատի միջազգային հարցերով կոմիտեի կոչը՝ կապված ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու հետ։ Ինչպես հայտնում է Russia Today-ը, Չեպայի խոսքով՝ ներկա պահին Բրիտանիայում փոխվել է և տնտեսական, և քաղաքական իրավիճակը։ «Տնտեսական իրադրությունը վատթարացել է, իսկ քաղաքական կողմում մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Վարչապետ Թերեզա Մեյը, որպեսզի պահպանի իր դիրքը, ստիպված է այնպիսի գործընթացներ պտտեցնել, ինչպիսիք են, օրինակ, Սկրիպալի գործը։ Այս ամենը կապված է Թագավորության ներքին իրավիճակի հետ»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր