6946 դիտում
23:30 21-05-2018
Երևանում և մարզերում իրականացվում է «Հայաստանի Առաջին Հանրապետություն. Արժևորում հանուն ներկայի և ապագայի» ծրագիրը
«Ժողովրդագրական զարգացում» սոցիալական հասարակական կազմակերպությունը Երևանում և մարզերում իրականացնում է «Հայաստանի Առաջին Հանրապետություն. Արժևորում հանուն ներկայի և ապագայի» ծրագիրը։
Հասարակական կազմակերպությունը հանդիպումներ է ունենում տարբեր լսարանների հետ՝ սոցիալական աշխատողներ, բժիշկներ, հոգեբաններ, սոցիոլոգներ, ուսանողներ, աշակերտներ, ներկայացնելով Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանի կարևորագույն իրադարձությունները, հասարակական-քաղաքական-պետական գործիչներին։
Հասարակական կազմակերպության նախագահ և դասընթացավար Վանիկ Բաբաջանյանը նշում է, որ ծրագիրը գրել, վերնագրել էին դեռևս 2018-ի փետրվարին, երբ չգիտեին, թե ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ինչ է տեղի ունենալու. «Այն, ինչ տեղի ունեցավ, դրա համապատկերում է՜լ ավելի ենք համոզվում, որ ծրագրի անվանումը ճիշտ էր ընտրված»։
Տարբեր լսարանների հետ հանդիպումների ընթացքում հնչեցվող ամենակարևոր ուղերձը, ըստ ՀԿ նախագահի, այն է, որ անկախ ժամանակաշրջանից, կուսակցական պատկանելությունից, նեղ շահերից, պետք է գերապատվությունը տալ բոլոր ժամանակների մեծագույն արժեքին՝ ազգին։
Ինչպես նշում է պարոն Բաբաջանյանը, հանդիպումները մեծ հետաքրքրություն են առաջացնում։ Թեմային առնչվող նույնիսկ նեղ մասնագետները, պատմաբանները երբեմն խոստովանում են, որ իրենց համար բավականին նորություններ են բացահայտում։ Մարդկանց համար շատ դեպքերում բացահայտում է Առաջին Հանրապետության տարիներին տեղի ունեցածը։
Մասնավորապես, առանձնակի հետաքրքրություն են առաջացնում Առաջին Հանրապետության ղեկավարների կերպարները։ Օրինակ, Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին կնոջը գրած նամակներից մեկնում խնդրում է. «Սիրելի Սաթենիկ, Թիֆլիսից եկող լինի, խնդրում եմ՝ իմ դրապե շալվարն ուղարկես, քանի որ իմը մաշված է ու ամառային է, և մրսում եմ»։ Այսօր մարդիկ զարմանում են, որ կառավարության ղեկավարը կարող է նման համեստ կենցաղով ապրել։
Խոսվում է նաև Առաջին Հանրապետությունում կանանց դերի մասին։ Մասնավորապես, նշվում է 1919թ. ընտրական օրենսգրքում կանանց մասնակցության վերաբերյալ։ Ի դեպ, երբ 1919թ. Հայաստանում առաջին անգամ ընտրություններ տեղի ունեցան, 20 տարին լրացած կանայք և՜ ընտրելու, և՜ ընտրվելու իրավունք ունեին։ Այն դեպքում, երբ պառլամենտարիզմի հայրենիք համարվող Անգլիայում 1918թ. խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ միայն 30 տարին լրացած կանանց թույլ տվեցին ընտրել։ Այս առումով մենք մի քանի քայլ առաջ էինք համամարդկային համարվող արժեքներին հարելու հարցում։
Հանդիպումները տարբեր լսարաններում շարունակվելու են մինչև հունիսի վերջ։ Ընդհանուր առմամբ կանցկացվի 40 հանդիպում Երևանում և մարզերում։
Նշենք, որ «Հայաստանի Առաջին Հանրապետություն. Արժևորում հանուն ներկայի և ապագայի» ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
[b]
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1015 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր