21379 դիտում
18:16 11-06-2018
Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի 4ա դասարանի սաներն այցելեցին Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր՝ ամփոփելով «Ավարայրից Սարդարապատ» խորագիրը կրող միջոցառումների շարքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ավարայրից Սարդարապատ» խորագիրը կրող միջոցառումն իր վերջաբանն ունեցավ Ապարան-Սարդարապատ էքսկուրսիայով:
Երեկ` հունիսի 10-ին, Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի 4ա դասարանի սաները դասղեկ Շուշան Մայիլյանի հետ այցելեցին Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Դրոյի շիրիմին, հուշակաթողին ծաղիկներ դրեցին և ճանապարհը շարունակելով` հասան Սարդարապատ:
Ազգագրության թանգարանում շրջելով, ծանոթացան ազգային եզակի արժեքներին,այնուհետև Սարդարապատի տաղավարում երգեցին Սարդարապատ երգը, դիտեցին ֆիլմ և բարձր տպավորություններով և հայրենասիրության ոգով հեռացան թանգարանից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+