31153 դիտում
21:43 21-05-2018
Փաշինյանը վստահեցնում է՝ վարորդների նկատմամբ տուգանքների համաներում անպայման անելու են. Aravot.am
Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ նախագահի նստավայրում ՀՀ վարչապետի եւ կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց իր առաջարկությունը արագաչափերի եւ տեսախցիկների աշխատանքների ժամանակավոր դադրեցման մասին:
«Ես առաջարկել եմ՝ դիտարկել հնարավորությունները, եւ այդ հնարավորությունը կդիտարկվի նաեւ վերջին մեկ շաբաթում ճանապարհատրանսպորտային կարգապահության վիճակագրության ստուգմամբ: Եվ եթե տեսնենք, որ այդ վիճակագրությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ ունի, մենք կանենք եզրակացություններ: Եթե՝ ոչ, էլի կանենք եզրակացություններ: Ես առաջարկել եմ դիտարկել՝ հնարավո՞ր է ժամանակավոր դադարեցնել կամ կասեցնել:
Այդ հայտարարությունից հետո պետք է հասկանանք՝ հայտարարությունը վատթարացնող որեւէ միտում իր հետ բերե՞լ է, թե չի բերել»:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/05/21/958497/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2751 դիտում
17:00 21-02-2019
Կառավարությունը մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կկիրառի
2198 դիտում
10:16 24-04-2014
Վարորդների նկատմամբ կիրառված տուգանքների դինամիկան․ ՀԺ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»