82410 դիտում
20:58 24-05-2018
Ախորժակը ուտելիս է բացվում. Երևանի քաղաքապետարանի որոշ չինովնիկների գլխին սև ամպեր են կուտակվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչութան կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից թույլ են տրվել մի շարք չարաշահումներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տեղեկության հիման վրա 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները անհրաժշետ օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու արդյունքում պարզել են, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն 2009 թվականից յուրաքանչյուր տարվա համար Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող «Թափառող կենդանիների /շների/ ստերջացման և պատվաստման ծառայությունների մատուցման» մրցույթների շրջանակում տարեկան ստացել է մոտ 100 մլն ՀՀ դրամ, սակայն նշված ընկերության տնօրինությունը, ըստ օպերատիվ տվյալների, փաստացի չի կատարել կնքված պայմանագրերով իր վրա վերցված պարտավորությունները և իրականությանը չհամապատախսնող ծախսերի և մատուցված ծառայությունների վերաբերյալ կազմել է կեղծ հաշիվ-ապրանքագրերի և հանձնման-ընդունման արձանագրություններ:
Նման եղանակով 2 տարվա ընթացքում մրցույթների շրջանակներում պետական բյուջեից հատկացված մոտ 267 մլն դրամի զգալի մասը յուրացվել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 67-ամյա Գագիկ Գևորգյանը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է փոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն:
Նշված փաստի վերաբերյալ ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության հրապարակած տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10044 դիտում
08:36 15-01-2014
Արամ Հարությունյանի գլխին սև ամպեր են կուտակվում. Ժողովուրդ
3691 դիտում
09:47 26-10-2016
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխին սև ամպեր են կուտակվում. «Հայկական ժամանակ»