95029 դիտում
21:49 24-05-2018
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Այս մասին իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/?hc_ref=ART1CCR5iML9BnRyQacSd0GxoIBTRATxrncqOmb0rSp8UtLMvD1BWIi5OOUhZ0nDfgc&fref=nf]ֆեյբուքյան էջում [/url]քիչ առաջ գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»:
[b]Ստորև ներկայացնում ենք ՀՀ Նախագահի հրամանագիրը[/b]
Արտակ Դավթյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով:
[color=#EF2929]Արտակ Դավթյանը ծնվել է 1970 թվականին՝ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: Զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը:
Դավթյանն ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։
1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի եւ Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։
1998 թվականից - բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 30-ը– Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ նախագահի հրաանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Պարգևներ և կոչումներ
Գեներալ-մայոր (2010):
«Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011):
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015):
Արիության մեդալ:
ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդա։
ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։
Ամուսնացած է, ունի 3 որդի։[/color]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»