211652_close_icon
views-count45266 դիտում article-date 10:04 25-05-2018

Պանդորայի արկղը բացվեց. ապօրինի հարստացածների բացահայտումը շարունակվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տեսանելի քայլեր է անում: Դեռ մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված ու ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: ԱԱԾ տնօրենը նաև խոստացել էր, որ այդ ուղղությամբ հստակ քայլերը կմեկնարկեն մայիսի 23-ից: Թերթին հայտնի դարձավ, որ արդեն կան բերման ենթարկվածներ, ընդ որում` նրանց թիվն անցնում է 20-ից: Ավելին` այդ անձիք հանդիսանում են խոշոր ընկերությունների աշխատակիցներ: Սակայն ըստ մեզ հասած լուրերի բերման ենթարկվածների թիվը այսքանով չի ավարտվի, քանի որ կծիկը գնալով շատանում է: Սակայն ԱԱԾ լրատվական ծառայությունից չմանրամասնեցին՝ կոնկրետ ովքեր են բերման ենթարկվածները: Միայն տեղեկացրին, որ կատարվում է քննություն, արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, և առաջիկայում կներկայացվեն գործով այլ մանրամասներ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր