1834 դիտում
09:42 09-02-2021
Արցախյան 44-օրյա պատերազմը բացեց Պանդորայի արկղը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աշխարհը կանգնած է պատերազմի նախաշեմին․ չափազանց մեծ զգոնություն եւ կամք է պահանջվում կարմիր գիծը չհատելու համար, հակառակ դեպքում այն կլինի ամենաարյունալի պատերազմը մարդկության պատմության մեջ։ Արցախյան 44-օրյա պատերազմը բացեց Պանդորայի արկղը, որից հետո մեկը մյուսի հետեւից կարող են ակտիվանալ բոլոր այն հակամարտությունների օջախները, որոնք այս կամ այն կերպ սառեցվել էին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ազդակները շատ են, գնահատականներ են հնչում, որ այսօրվա իրողությունները նման են 1939 թ. իրավիճակին։
Սառը պատերազմի տարիներին բնորոշ ակտիվությամբ այսօր եւս պետությունների մեծամասնությունն ակտիվորեն մասնակցում է սպառազինությունների մրցավազքին։ Մեր օրերում նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց զենքի նորագույն տեսակները կոչված են անհպում պատերազմների ապահովմանը, որոնք բոլոորվին նոր հարթություն են տանում պատերազմների բնույթն ու դրա հետեւանքով մարդկային կորուստները։ Դրա ականատեսը եղանք Արցախում, որտեղ կիրառվեցին ժամանակի նորագույն զենքերն ու տեխնոլոգիաները, ինչպես նաեւ շրջանցվեց քիմիական զենքի կիրառման տաբուն միջազգային իրավունքի սկզբունքներին հակառակ։
Ի վերջո, աշխարհի տարբեր ծայրերում ռազմական բախումների եւ պատերազմական գործողությունների դեպքում մեր երկիրը նույնպես հայտնվելու է ամենաթեժ կետում։ Այս վտանգներին դիմակայելու համար գլխավոր հարցը դառնում է սեփական անվտանգային շահերից ելնելով՝ արդեն գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունները թարմացնելն ու նոր դաշնակիցներ ձեռք բերելը։ Սա առավել հրատապ է դառնում թուրք-ադրբեջանական տանդեմին դիմակայելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
45266 դիտում
10:04 25-05-2018
Պանդորայի արկղը բացվեց. ապօրինի հարստացածների բացահայտումը շարունակվում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը