5180 դիտում
19:23 27-05-2018
ԱՄՆ-ից ժամանած ուխտավորները եղել են Մայր Աթոռում
Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորների` ուղեկցությամբ Օքլենդ քաղաքի (Կալիֆորնիա) Ս. Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովել քահանա Օհանյանի: Տեր Հովելը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը և ներկայացնելով համայն հայության հոգևոր կենտրոն ժամանած թվով 20 ուխտավորներին, տեղեկացրեց, որ նրանց այցի նպատակն է մասնակցել Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի և Սարդարապատի հերոսամարտերի տոնակատարություններին:
Այնուհետև Նորին Սրբությունն իր հայրապետական սերն ու օրհնությունը բերեց ուխտավորներին՝ մեծապես արժևորելով այսօրինակ ուխտագնացությունները, որոնք հոգևոր առումով մեծ խթան են հանդիսանում քրիստոնեական արժեհամակարգով դատիարակվելու գործում հատկապես հայրենիքից դուրս հաստատված հայորդիների համար:
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց այն սերտ կապը, որ Սփյուռքում առկա է հոգևորականի ու համայնքի անդամների միջև: Վերջում, վերստին իր հայրական բարեմաղթանքները հայտնելով ամենքին, Նորին Սրբությունը կարևոր նկատեց այն, որ հեռավոր երկրներում ապրող հայորդիները մշտապես ցանկություն և պատրաստակամություն են հայտնում պարբերաբար հայրենիք գալու և զորանալով, ներշնչվելով ու ամրանալով՝ վերադառնալու իրենց ընտանիքներ:
Հանդիպմանը Հայոց Հովվապետը պատասխանեց նաև ուխտավորներին հուզող տարբեր հարցերի, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու առաքելությանն ու հայ ժողովրդին:
Նմանատիպ նյութեր
32590 դիտում
21:03 08-04-2018
Օշականում երիտասարդ ուխտավորները նշեցին ավանդական դարձած Կոնդի ուխտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2029 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր