211652_close_icon
views-count219508 դիտում article-date 09:11 29-05-2018

Սպառողնե­րն այլևս ստիպված չեն լինի վճարել գազի ներտնային սպասարկման գումար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում հայ ժողովուր­դը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված մի ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մե­կից: Խոսքը գազամատակարարման ներտնային համակար­գի սպասարկման համար սահմանված վճարի մասին է: Տարի­ներ շարունակ բնական գազի սպառողները պարտադրված են եղել վճարել Կարեն Կարապե­տյանի սեփականությունը համարվող AEG service ՍՊԸ-ին: Հիմա այդ ծառայությունը կարող են իրականացնել ԱԻՆ աշխա­տակիցները, և հայ սպառողնե­րն այլևս ստիպված չեն լինի ամսական վճարել մի ծառայու­թյան համար, որը, ըստ էության, չէր իրականացվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր