211652_close_icon
views-count2535 դիտում article-date 19:59 28-06-2015

Ford-ի նորարար լուծումը. վարորդներն այլևս ստիպված չեն լինի անհանգստանալ «մեռյալ գոտիների» համար

Ինչպես տեղեկացնում է «autostat.ru»-ն, ամերիկյան «Ford» ավտոարտադրողը ծրագրում է արդեն այս տարի շուկա հանել յուրահատուկ լուծում հարմարավետ և անվտանգ երթևեկության համար՝ շրջանակային հսկման տեսախցիկ, որից օգտվելու դեպքում վարորդներն այլևս ստիպված չեն լինի անհանգստանալ «մեռյալ գոտիների» համար: Նա ճանապարհային իրավիճակի մասին լրիվ տեղեկություն կստանա մեքենայի մեջ տեղադրված էկրանին: Սարքը հնարավորություն է տալիս միանգամից մի քանի խնդիր լուծել՝ ինչպես ավելի լավ շրջադարձ կատարել, ինչ է կատարվում շուրջը, ինչպես անվտանգ վազանց կատարել և ինչպես առանց խնդիրների մեքենան կայանել: Նոր տեսախցիկի շնորհիվ՝ վարորդը կստանա շրջակայքի լրիվ պատկերը: Նոր հավաքածուում ներառված է 2 տեսախցիկ՝ դիմային և թիկունքի: Տեսախցիկները կառավարել կարելի է սրահում տեղադրված էկրանով, որում երևում են տեսախցիկների նկարահանումները:

Նմանատիպ նյութեր