80969 դիտում
22:12 30-05-2018
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է քաղաքացիների.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 30-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ:
Ընդունելությանը քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում կապված էին նախկինում կատարված հանցագործությունների և ոստիկանության ծառայողների գործողությունների հետ:
Հարցրերին տրվեցին սպառիչ պատասխաններ, քաղաքացիների բարձրացրած խնդիրները մանրամասն քննարկվեցին, որոշները լուծումներ ստացան տեղում, իսկ մնացած բողոքներով հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին ընթացք տալու համար:
Եղան նաև ոստիկանության իրավասությունից դուրս հարցեր, որոնց կապակցությամբ տրվեցին պարզաբանումներ և ուղորդումներ՝ իրավասու մարմիններին դիմելու համար:
Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
2476 դիտում
19:20 23-04-2019
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է քաղաքացիների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ