6972 դիտում
08:45 31-05-2018
Հրապարակվել է կրոնական ազատությունների մասին Պետքարտուղարության տարեկան զեկույցը. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին հերթական զեկույցը, որը ուսումնասիրում է իրավիճակն այս ոլորտում շուրջ 200 երկրների շրջանում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4416524.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը անդրադարձել է բուդդիստական Մյանմարում Ռոհինգիայի մահմեդականների հետ կապված իրավիճակին: Հիշեցնենք, որ հարյուր հազարավոր մահմեդականներ ստիպված են եղել հեռանալ հարևան Բանգլադեշ՝ հալածանքներից խուսափելու համար:
«Կարծում եմ իրավիճակը վատթարացել է, ուստի անհրաժեշտ է ավելի գործուն քայլեր ձեռնարկել՝ զինվորականների հալածանքներին և Բիրմայում առկա իրավիճակին հակազդելու համար»,- նշել է Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ-ի դեսպան Սեմ Բրաունբեկը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ընդգծել է, որ կրոնական ազատություններն առաջնահերթություն են Միացյալ Նահանգների համար: Նա հայտարարել է, որ այս ամառ նախատեսում է այս հարցերով անցկացնել համաժողով իր գործընկերների հետ:
«Ակնկալում ենք, որ նախարարների այս հավաքը նոր լիցք կհաղորդի: Սա միայն քննարկման համար չէ, այլ նաև հետագա գործողությունների: Մենք փորձում ենք գտնել հստակ ուղիներ ՝ հալածանքներին հակազդելու և ընդհանուր կրոնական ազատություններն ապահովելու համար»,- ասում է պետքարտուղարը:
Վաշինգտոնն անդրադառնում է նաև Հյուսիսային Կորեային, ուր հազարավոր մարդիկ շարունակում են մնալ կալանքի տակ կրոնական հարցերի պատճառով:
«Մենք գիտենք, որ Հյուսիսային Կորեայում երկար տարիներ գործում է Գուլագ-ի նման սարսափելի մի համակարգ»,- ասել է Սեմ Բրաունը:
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը կրոնական փոքրամասնությունների իրավունքների ապահովման հարցում քննադատության է ենթարկել նաև Ռուսաստանի ու Իրանի քաղաքականությունը: Դրա հետ մեկտեղ զեկույցն առաջընթաց է գրանցում Վիետնամում:
ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նշում են, որ կրոնական ազատությունների պահպանումը չափազանց կարևոր է ահաբեկչության դեմ պայքարի և տնտեսական զարգացման ապահովման համար:
Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանի կրոնական ազատությունների հետ կապված հարցերին: Այն ընդգծում է Հայ Առաքելական եկեղեցու գերիշխող դերը որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնությունը պահպանող: Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ փոքրամասնություն կազմիող քրիստոնեական խմբերը օգտվում են պաշտամունքի ազատության իրավունքից, սակայն որոշ քրիստոնյա խմբեր նշում են, որ ստիպված են թաքցնել իրենց կրոնական կողմնորոշումը: Մի շարք հասարակական կազմակերպություններ և կրոնական խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում խտրական մոտեցման վերաբերյալ:
Զեկույցն արձանագրում է, որ 2017 թվականին, ի տարբերություն այլ տարիների, Եհովայի վկաներ կրոնական խմբի դեմ չեն գրանցվել բռնության դեպքեր: Բացի այդ, առաջընթաց է գրանցվել, ըստ զեկույցի, մամուլի կողմից կրոնական այլ խմբերի գործունեության լուսաբանման հարցում:
Նմանատիպ նյութեր
1714 դիտում
16:00 09-07-2021
ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը․ հրապարակվել է թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը
4129 դիտում
17:55 30-07-2018
Նախարար Արտակ Զեյնալյանն ԱՄՆ-ում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը
Այս բաժնից
3202 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»