4206 դիտում
11:13 31-05-2018
Facebook-ը շատ մեծ դեր խաղաց մեր հեղափոխության ընթացքում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Deutsche Welle-ի ռուսական ծառայության «Նեմցովա. Ինտերվյու» հաղորդաշարին։ Վարչապետը խոսել է Հայաստանում տեղի ունեցած գործընթացների, Կրեմլի հետ հարաբերությունների և այն մասին, թե ինչ դերակատարում ունեցան սոցցանցերը հեղափոխության գործում։
Նեմցովան Փաշինյանից հարցրել է, թե որքանով է կարևոր Facebook սոցիալական ցանցով շփվելու ձևաչափը։ Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը փաստել է, որ իր քաղաքական գործունեության և ցույցերի ընթացքում հեռուստատեսությունը փաստացիորեն փակ է եղել ընդդիմության համար։
«Շատ կարևոր է ունենալ ժողովրդի հետ շփվելու այլընտրանքային ալիք։ Այժմ ֆեյսբուքյան իմ էջը մեծ լսարան ունի, որը կարելի է համեմատել հեռուստատեսության լսարանի հետ։ Երկխոսության շատ արդյունավետ միջոց է հանրության, քաղաքացիների հետ։ Իհարկե, Facebook-ը շատ մեծ դեր խաղաց մեր հեղափոխության ընթացքում և շատ արդյունավետ ալիք էր տեղեկատվական հոսքերի համար, որպեսզի մարդկանց հրավիրենք ցույցերի»,- հավելել է Փաշինյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
910 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1753 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»