3424 դիտում
12:12 31-05-2018
Պաշտպանը բարձր է գնահատում Արդարադատության նախարարության հետ օրենսդրական նախագծերի համատեղ մշակումը
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման աշխատանքների արդյունքում վեր են հանվել կալանավորված անձանց իրավունքների խախտումներ կապված մերձավոր ազգականների հետ տեսակցությունների արգելման հետ:
Նշված խախտումները բացառելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և Արդարադատության նախարարությունը համատեղ մշակել են օրենսդրական նախագծերի փաթեթ, որը դրվել է հանրային քննարկման:
Մասնավորապես, ներկայում կալանավորված անձի հետ մերձավոր ազգականի տեսակցությունների արգելումը նախաքննության մարմնի պրակտիկայում, որպես կանոն, չունի հիմնավորում: Կիրառվում է առանց կոնկրետ ժամկետ նշելու: Ավելին, այդ հարցով նույնիսկ որոշում չի կայացվում: Վարույթն իրականացնող մարմինը բավարարվում է քրեակատարողական հիմնարկ գրություն հասցեագրելով:
Ակնհայտ է, որ այս իրավիճակը պարունակում է կամայականության ռիսկեր և ենթակա է վերացման: Այդ արգելքներն առանձին դեպքերում ունենում են կալանավորված անձանց լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ:
Հստակ է, որ նախաքննության փաստն ինքնին հիմք չէ արգելելու համար կալանավորված անձի տեսակցությունը, օրինակ՝ իր երեխայի, ամուսնու կամ ծնողի հետ: Նման արգելքի ցանկացած դեպք յուրաքանչյուր պարագայում պետք է ստանա պատշաճ հիմնավորում՝ անհատական մոտեցմամբ, ինչպես նաև սահմանափակված լինի կոնկրետ ժամկետներով: Սկզբունքային է նաև այն, որ այդպիսի որոշումները չեն կարող կայացվել քննիչի կողմից:
Յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել նաև կալանավորված անձի հոգեկան վիճակը, նրա կողմից հնարավոր ինքնավնասման կամ ինքնասպանության հավանականությունը, եթե արգելվի տեսակցությունն ընտանիքի հետ:
Պաշտպանը բարձր է գնահատում նոր ձևավորվող այս պրակտիկան Արդարադատության նախարարության հետ, որն ուղղված է համակարգային մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդմանը:
Նմանատիպ նյութեր
3746 դիտում
22:16 30-03-2018
Արդարադատության նախարարությունն ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը
2606 դիտում
08:59 16-01-2014
ՀՀ նախագահը վետո է դրել կառավարության հեղինակած և ԱԺ-ի ընդունած երկու օրենսդրական նախագծերի վրա. Ժողովուրդ
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան