Արսեն Վենգեր. Ինձ նոր փորձություն է սպասվում
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ կարոտել է ֆուտբոլը:
«Ես այժմ ոգևորված եմ, քանի որ ինձ նոր փորձություն է սպասվում: Դա այն է, ինչ ցանկանում եմ կյանքից:
Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա, բայց այժմ ես կանգնած եմ դատարկ էջի դիմաց և պետք է գրեմ հաջորդ գլուխը:
Ես չեմ կարողանում վայելել կյանքն ու պառկել լողափում: Ես շատ արագ կարոտեցի, քանի որ կախվածություն ունեմ ֆուտբոլից, որը ես եմ ստեղծել: Ես կախվածության գեն ունեմ և պետք է դրանով ապրեմ:
Իսկ թե որ ակումբն եմ ցանկանում մարզել, ապա դա պետք է ամբիցիաներով մեծ ակումբ լինի», ասել է Վենգերը: