211652_close_icon
views-count6296 դիտում article-date 21:54 03-06-2018

«Մանչեսթեր Յունայթեդը» Բեյլի համար պատրաստ է վճարել 85 մլն ֆունտ

«Մանչեսթեր Յունայթեդը» աշխատում է «Ռեալից» Գարեթ Բեյլին ձեռք բերելու վրա: Տրանսֆերի արժեքը կարող է գերազանցել 85 մլն ֆունտը: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է թարմացնել թիմը, այդ իսկ պատճառով պատրաստ է Բեյլ-Բենզեմա-Ռոնալդու եռյակից որևէ մեկին վաճառել: Զիդանի հեռանալուց հետո նոր բանակցությունների հնարավորություն է ստեղծվել: Բեյլը «Ռեալի» հետ պայմանագիրը թարմացրել էր 2016-ի հոյտեմբերին, նրա մաքուր աշխատավարձը բարձրացրել էին մինչև տարեկան 10,5 մլն ֆունտ: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ուելսցուն վճարել շաբաթական 500 հազար ֆունտ:

Նմանատիպ նյութեր