211652_close_icon
views-count2208 դիտում article-date 17:43 20-12-2018

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Պոչետինոյի համար վճարել 42 մլն ֆունտ

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, միակ թեկնածուն «Տոտենհեմը» գլխավորող Մաուրիսիո Պոչետինոն է: Սակայն լոնդոնյան ակումբի նախագահ Դենիել Լևին մտադիր չէ հենց այնպես բաց թողնել արգենտինացուն: «Տոտենհեմը» պայմանագիրը ժամկետից շուտ խզելու դիմաց պահանջում է ոչ թե 34 մլն ֆունտ (մարզչի 4 տարվա աշխատավարձը), այլ՝ ավելի շատ: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Տոտենհեմի» պահանջած ամբողջ գումարը վճարել՝ 42 մլն ֆունտ 5-ամյա ամբողջ պայմանագրի դիմաց:

Նմանատիպ նյութեր