211652_close_icon
views-count13202 դիտում article-date 20:57 04-06-2018

Թիվ 16 պոլիկլինիկայում գործադուլը շարունակվում է. աշխատակիցների մի մասը հրաժարվում է աշխատել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայում գործադուլը շարունակվում է: Աշխատակիցների մի մասը հրաժարվում է աշխատել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Խաչատրյանի ենթակայությամբ: Մոտ 160 հոգանոց աշխատակազմի 110 ներկայացուցիչներ նամակ են ուղղել քաղաքապետարան՝ պոլիկլինիկայի ղեկավարի պաշտոնում առաջարկելով այլ մասնագետի՝ նախկին փոխտնօրեն Լենա Հովսեփյանի թեկնածությունը: Մայիսի 17-ին ավագանու «Ելք» խմբակցության անդամներն այցելել էին թիվ 16 պոլիկլինիկա: Այնտեղ նրանք լրագրողների ներկայությամբ պնդում էին, որ աշխատակիցներից բազմաթիվ ահազանգեր ունեն այն մասին, որ տնօրեն Մարինե Ստեփանյանը թույլ է տվել մի շարք ապօրինություններ: Մ. Ստեփանյանը տնօրենի պաշտոնից ազատվեց, իսկ այսօր քաղաքապետը ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկին, ում դեմ էլ բողոքում են պոլիկլինիկայի մյուս աշխատողները: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր