22195 դիտում
22:28 11-08-2020
Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի համար ստորագրահավաք է իրականացվում, իսկ տեղի աշխատակիցների մի մասն էլ ասում է. «Առուն չտեսած հոպ են անում»
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մեկնարկել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի դիմումների ընդունումը:
Մեր տեղեկություններով՝ մրցույթին մասնակցում են մշակութային գործիչներ:
Ի թիվս այլոց մասնակցում է նաև ազգային գրադարանի տնօրենի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանը:
Վերջինս մեկ անգամ մասնակցել է մրցույթին ու պարտվել է և այդ պաշտոնում չի վերահաստատվել ու այս օրերին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]--ը տեղեկություններ է ստացել, որ նա իր համար գրադարանի աշխատակիցների շրջանում ստորագրահավաք է կազմակերպել:
Ըստ տեղեկությունների՝ շրջանառվում է նաև Արմեն Սարգսյան անունը և գրադարանում աշխատակիցների մեջ չեն դադարում այն խոսակցությունները, որ Ա. Սարգսյանը այնքան վատ կադր է և ընդունելի չէ իրենց համար և, որ ավելի լավ է Հ. Սարիբեկյանը մնա, քանի որ վերջինս երկուսից` չարյաց փոքրագույնը:
[b]Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0694540001597170499710271.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1598 դիտում
09:55 03-12-2022
Տիգրան Ավինյանն «առուն չթռած, հոպ է ասում». «Ժողովուրդ»
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)