211652_close_icon
views-count121803 դիտում article-date 19:08 06-06-2018

Պարզվել է երեկ Արարատի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի և ուղևորի ինքնությունը. նրանք համագյուղացիներ էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգորի Ղազարյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հունիսի 5-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի և ուղևորի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ՝ 19-ամյա Քերոբ Նիկողոսյանը, ինչի հետևանքով նա և ուղևոր՝ համագյուղացի, 28-ամյա Տիգրան Զեյնալյանը տեղում մահացել էին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/05/1097619/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 5-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 DC 930 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխավան ավտոճանապարհի Արտաշատի կամրջի հարևանությամբ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրափոսում։ Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել էին։ Նրանց դիերը նշված հատվածից շտապօգնության ավտոմեքենային էին մոտեցրել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Միքայելյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Արարատի մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի, տեղակալ Կարեն Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգորի Ղազարյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր