211652_close_icon
views-count86232 դիտում article-date 18:56 26-04-2018

Պարզվել է Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի և ուղևորի ինքնությունը. Nissan-ը մխրճվել էր MAZ մակնիշի ամբարձիչի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար Արթուր Գասոյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է ապրլլի 16-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի թիվ 49 շենքի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի Nissan մակնիշի 12 MM 121 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Սոֆիայի փողոցի բնակիչ, 29-ամյա Հայկ Խաչատրյանը, ով տեղում մահացել էր: Տեղում մահացել էր նաև Nissan-ի ուղևոր, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 28-ամյա Գևորգ Գևորգյանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/18/1094035/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է ապրիլի 16-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը։ Մահացածներն էին՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Գևորգյանը և Երևան քաղաքի Սոֆիայի փողոցի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Խաչատրյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր