67525 դիտում
11:33 07-06-2018
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes-ն ու Lexus-ը. Lexus-ն էլ բախվել է ապառաժ քարերին. կա վիրավոր. օպերատիվ են գործել Ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի 77 XG 717 համարանիշի և Merecdes մակնիշի 35 LZ 901 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ բախման արդյունքում Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռաբեկորներին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը և մինչ շտապօգնության ժամանումը ՃՈ վաշտի հրմանատար Վ Էվինյանի հետ օգնություն են ցուցաբերել վիրավորին:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համաբարյանի կողմից նյութեր են նախապատրատվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+