6632 դիտում
12:23 07-06-2018
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակն է ստացել ևս 14 տնտեսվարող․ ՊԵԿ
Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հունիսի 7-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 14 տնտեսվարողի: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Դիմում ներկայացրած բիզնեսի 21 ներկայացուցիչներից երեքը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Եվս 4 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում:
2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 73 տնտեսվարող, որոնցից 54-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում):
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Նմանատիպ նյութեր
4603 դիտում
14:40 16-10-2017
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակն է ստացել ևս 6 տնտեսվարող
5089 դիտում
16:09 20-11-2017
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակն է ստացել ևս 10 տնտեսվարող
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված