211652_close_icon
views-count6208 դիտում article-date 14:39 07-06-2018

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Տիգրան Սարգսյանը ևս ազատ արձակվեց

Այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ կալանքից ազատ արձակվել է Սասնա ծռեր խմբի անդամներից Տիգրան Սարգսյանը: Նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ երկրից չհեռանալը: Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Տիգրան Սարգսյանը մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։ Հիշեցնենք, որ երեկ կալանքից ազատվել է խմբի մեկ այլ անդամ Արեգ Կյուրեղյանը:

Նմանատիպ նյութեր