211652_close_icon
views-count3382 դիտում article-date 12:45 08-06-2018

Թիվ 50 երթուղու միկրոավտոբուսի գրպանահատը հայտնաբերվեց

Հունիսի 6-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Հաղթանակ զբոսայգու դիմացի կանգառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.00-ից 16.20-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 50 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1970 թ. ծնված Մարինե Պ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 60 դոլար, 20 եվրո և 7.000 դրամ: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր