211652_close_icon
views-count65976 դիտում article-date 13:57 08-06-2018

Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի վճարը

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» կարգը: Զեկուցող՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ արդյունքում մեծանում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունները՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով: «Ծրագրի շնորհիվ մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը վճարվում է գումար՝ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր