211652_close_icon
views-count5024 դիտում article-date 22:04 08-06-2018

«Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղվելու են. ՀՀ սփյուռքի նախարար

Սփյուռքի նախարարության խոշոր ծրագրերը չեն կասեցվում, ժամանակավորապես հետաձգվում են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ասել է Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ Խոսելով Սփյուռքի նախարարության խոշոր՝ «Արի տուն» «Սփյուռք ամառային դպրոց» եւ «Իմ Հայաստան» ծրագրերի մասին՝ նախարարը նշել է, թե մեր հայրենակիցներից շատերը մտավախություն ունեին, որ ծրագրերը չեղարկվում են, մինչդեռ խոսքը ժամանակավորապես հետաձգելու մասին է։ «Վերահաստատում եմ, որ ծրագրերը ոչ մի դեպքում չեն կասեցվում։ Մենք մտավախություն ունեինք եւ շարունակում էինք ունենալ, որ առկա են եղել կոռուպցիոն ռիսկեր եւ գտնում ենք, որ չի ապահովվել թափանցիկությունը, հավասար պայմանները տենդերների իրականացման ժամանակ»,- նշել է նախարարը։ Նա նաեւ նշել է, որ լավ նորություն ունեն մեր հայրենակիցների համար։ «Մեծ էր մտահոգությունը, որ եթե հետաձգվեր, մեր երեխաները սփյուռքից կկորցնեն հնարավորություն Հայաստան գալու։ Մենք օպերատիվ խումբ ստեղծեցինք եւ աշխատեցինք։ Եկանք այն տեկսատին, որ ծրագիրը կիրականացվի ամռանը, այդ ընթացքում մենք նոր մրցույթներ կհայտարարենք եւ ծրագիրը կշարունակվեն»,- ասել է նախարարը եւ հավելել, որ «Արի տուն» եւ «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղվելու են։ Այդ ծրագիրն ունենալու է երկու կոմպոնենտ՝ կրթական եւ ճանաչողական։ Ծրագիրը լինելու է քսանօրյա, նախնական մեկնարկելու է օգոստոսի 10-ից։ Նույնիսկ ովքեր չեն կարողացել հետ վերադարձնել եւ փոխել ավիատոմսերը, միանշանակ կվայելեն նախարարության աջակցությունը։ «Նախատեսված ծրագիրը իրականանալու է»,-ասել է նախարարը եւ նել, որ խոսքը 150 անձանց մասին է։

Նմանատիպ նյութեր