211652_close_icon
views-count24684 դիտում article-date 08:49 09-06-2018

Պոլիկլինիկա­ներում կոռուպցիոն բացահայտումները նոր դրսևորումներ են ստանում․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իշխանու­թյունների հայտարարություններից հետո պոլիկլինիկա­ներում սկսված շարժը, կոռուպցիոն բացահայտումները նոր դրսևորումներ են ստանում: Ոգևորված արդեն իսկ կատարված բացահայտումներից և պոլիկլինիկաների որոշ ղեկավարների ազատումներից՝ հիմա էլ Երևանի թիվ 12 պոլիկլինիկայի աշխատողներն են դժգոհություններ հայտնում տնօրեն Արմեն Վարդումյանից: Աշխատա­կիցները «Ժամանակ»-ի հետ զրույցում ասացին, որ պոլիկլինիկայում՝ խառնաշփոթ է սկսվել: Տնօրենը աշխատակիցների հետ հանդիպումներ է ունենում, որը երբևէ չի եղել: Աշխատակիցների խոսքով՝ տնօրենը վտանգներ է տեսնում: Աշխատակիցնե­րից շատերը վախենում են արտահայտվել, քանի որ կարող է զրկվեն աշխատանքից: Տնօրենի թի­մակիցները, հովանավորյալներն անընդհատ քարոզում են նրա «լավ մարդ» լինելը, որը նշանակում է դժգոհների աշխատանքից զրկվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր