211652_close_icon
views-count4144 դիտում article-date 21:04 24-12-2018

Մայիսի 10-ից ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ, կաշառակերությունն իսպառ վերացված է. Վալերիյ Օսիպյան

[url=https://www.tert.am/am/news/2018/12/24/Valeriy-osipyan-1/2881123?fbclid=IwAR07RKGkAfB6jMlTs-_W2DwcWVsBoJdg_YcSSJrhR0E9rWBHX_4NwVuOdbk]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր Azatutyun.am-ի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսին նշեց, որ պատրաստակամ է նոր կառավարության ձևավորումից հետո էլ շարունակել իր աշխատանքը: «Մայիսի 10-ից ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ, կաշառակերությունն իսպառ վերացված է»,- ասաց նա: Խոսելով ձեռքբերումներից՝ ոստիկանապետը կարևորեց ընտրությունների անցկացման հարցում ոստիկանության դերակատարությունը: Ինչ վերաբերում է նախկինում եղած իրավիճակին, նա ասաց. «Ես ականատես չեմ եղել, որ ոստիկանությունը ներգրավված է անթույլատրելի գործընթացի մեջ, բայց չեմ բացառում դա, քանի որ նախկին տարիներին տեսել եմ ոստիկանների, որոնք ոչ բարեխիղճ էին, ընտրությունների մասով, ինչու չէ, նաև ընտրակաշառքի բաժանումների մասով, որոնք տեսել, նկատել են, բայց չեն արձանագրել»: Օսիպյանը վերջին ընտրությունները եզակի համարեց այն առումով, որ ոստիկանապետը որևէ ոստիկանի նկատմամբ չունի նշանակված ծառայողական քննություն, այսինքն՝ չկա որևէ բողոք, թեև չհերքեց, որ մանր թերություններ եղել են: «Ունենք բացթողումներ, բոլոր ծառայություններում կան թերություններ, բայց վստահ եմ, որ 2019 թվականին կվերանայենք այդ ամենը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Ճանապարհային ոստիկանության գործունեությանը, քաղաքացիների մտահոգություններին, թե կատաստրոֆիկ վիճակ է, Վալերիյ Օսիպյանը նշեց, որ երբ վարչապետին զեկուցում է, երբեմն դիտողություններ են լինում: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 1300 արձանագրություն ճանապարհային ոստիկանների կողմից ավելի է արձանագրվել: Այսինքն՝ ո՞նց կարելի է չաշխատել և 1300 ավելի արձանագրություն կազմել»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/24/Valeriy-osipyan-1/2881123?fbclid=IwAR07RKGkAfB6jMlTs-_W2DwcWVsBoJdg_YcSSJrhR0E9rWBHX_4NwVuOdbk]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր