42995 դիտում
12:38 09-06-2018
Ջրաշեն գյուղում կրքերը չեն հանդարտվում. գյուղացիները պահանջում են գյուղապետի հրաժարականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում կրքերը չեն հանդարտվում: Գյուղացիները այսօր հունիսի 9-ին, հերթական անգամ բողոքի ցույց են իրականացրել, գյուղապետ Վահան Ուռուսյանին մեղադրելով բյուջեյի միջոցները մսխելու, բերակամներին գործի տեղավորելու և հողերն ու գույքը սեփականաշնորհելու մեջ:
Իրավիճակը գյուղում լարված է արդեն մի քանի օր: Խնդրին տեղյակ է նաև Լոռու նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանը, ով այսօր էլ կրկին չայցելեց գյուղ: Բնակիչների հետ հանդիպել է Լոռու մարզից ընտրված պատգամավոր ԲՀԿ-ական Վանիկ Ասատրյանը և ոստիկաններ:
Գյուղապետի համախոհների և նրա աշխատանքից դժգոհողների մեջ պարբերաբար վիճաբանություններ են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են քաշքշուկներով:
Գյուղացիները պահանջում են մարզպետից, Տարածքային կառավարման և զարգացման նախարարից, որպեսզի բացահայտեն գյուղապետի ապօրինությունները, ինչպես նաև գյուղում վերկանագնեն հանգիստ մթնոլորտը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3822 դիտում
09:53 29-08-2018
Մարալիկում կրքերը չեն հանդարտվում. բնակիչները պահանջում են համայնքապետի հրաժարականը․ «Ժամանակ»