3825 դիտում
09:53 29-08-2018
Մարալիկում կրքերը չեն հանդարտվում. բնակիչները պահանջում են համայնքապետի հրաժարականը․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում կրքերը չեն հանդարտվում. բնակիչները պահանջում են 2007թ. Մարալիկի, ապա խոշորացված Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։
«Ժամանակ»-ի հետ զրույցում բնակիչները իրենց պահանջը բացատրում են հետևյալ կերպ. «Համայնքապետը ստեղծել է մի կլան, որի մեջ են մտնում իր բոլոր հարազատները. եթե Մարալիկում մի ծրագիր է գործելու, ո՞ւմն է՝ իր մորքուրի ամուսնունը՝ «Ճանշինի» տնօրեն Կարո ձյաձյայինը, ո՞վ պիտի կատարի՝ Կարո ձյաձյան: Սաղ Կարո ձյաձյան է»:
Նրանք նշեցին, թե համայնքապետի բարեկամներից ով ինչ պաշտոն է զբաղեցնում: Բնակիչներից մեկի խոսքով՝ ժամանակները փոխվել են, և ժողովուրդն այլևս չի վախենում. «Ժողովրդից 2 տարվա ժամանակ է խնդրում, որ իր կերած կեղտերը մաքրի: Էս մարդն ասում է՝ արյան գնով էլ լինի, ես իմ աթոռը պիտի պաշտպանեմ. ումի՞ց է պաշտպանում իր աթոռը»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
42995 դիտում
12:38 09-06-2018
Ջրաշեն գյուղում կրքերը չեն հանդարտվում. գյուղացիները պահանջում են գյուղապետի հրաժարականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը