Կոլումբոսի նամակի գողացված պատճենը Իսպանիա է վերադարձվել
ԱՄՆ ներգաղթային և մաքսային ոստիկանությունն Իսպանիայի իշխանություններին է փոխանցել Ամերիկայի հայտնագործության մասին Քրիստափոր Կոլումբոսի նամակի պատճենը, որը հափշտակվել էր 7 տարի առաջ, հայտնում է euronews-ը:
2001 թվականին եվրոպական գրադարաններից գողացել էին Կոլումբոսի նամակի բնօրինակի մի քանի պատճենները, որը նա գրել էր XV դարում: Փաստաթղթերի թվում է Ամերիկա առաջին ճանապարհորդության մասին նավագնացի կարճ հաշվետվությունը:
Քննությանը հաջողվել է պարզել, որ Բարսելոնի Կատալոնիայի Ազգային գրադարանից հափշտակված նամակի պատճենը վաճառվել է 600 հազար եվրոյով, այնուհետեւ վերավաճառվել է մոտ 900 հազար դոլարով: Արժեքավոր փաստաթղթի վերջին սեփականատերը այն կամավոր հանձնել է ամերիկյան իշխանություններին:
Ավելի վաղ ամերիկյան աճուրդում վաճառվել էր Ամերիկայի հայտնագործության մասին Քրիստափոր Կոլումբոսի 6 նկարազարդմամբ նամակի պատճենը: Լոտը վաճառվել էր ռեկորդային գումարով՝ 751,5 հազար դոլարով: