211652_close_icon

Իրաքին են վերադարձվել Ասորական թագավորության ժամանակաշրջանի գողացված արձանների բեկորներ

views-count1467 դիտում article-date 12:31 10-07-2015
Ասորական թագավորության ժամանակաշրջանի հարթաքանդակների, կիսանդրիների, արձանների բեկորներ, ինչպես նաև Բաբելոնում պեղումների ժամանակ հայտնաբերված թանկարժեք գտածոների շուրջ 800 նմուշներ Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Հորդանանից և այլ երկրներից վերադարձվել են Բաղդադի ազգային թանգարան: Արվեստի գործերը Իրաքից զանգվածաբար դուրս էին բերվել Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո: Այժմ թալանը շարունակում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները:

Նմանատիպ նյութեր