6878 դիտում
15:35 09-06-2018
G7-ի անդամները որոշել են ռուսական վտանգներին արագ արձագանքման խումբ ստեղծել
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են Ռուսաստանի գործողություններին արագ արձագանքման խումբ ստեղծել: Ինչպես գրում են երվրոպական լրատվամիջոցները, կառույցը կընդգրկի լայն շրջանակ՝ կիբեռհարձակումներից մինչև թունավորումներ:
Խմբի ստեղծման նախաձեռնող է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
«Մենք դառնում ենք կազմակերպված, և… մենք ձեռնարկում ենք համակարգված գործողություններ նրանց դեմ, ովքեր ձգտում են խախտել միջազգային համակագործակցության կանոնները»,- ասել է Մեյը:
Նախաձեռնության նպատակը «գործընկեր երկրների քաղաքականության ըմբռնման բարելավումն է՝ սպառնալիքներին պատասխան միջոցների ձեռնարկման համար»: Դրա համար առաջարկվում է ընդլայնել պոտենցիալ սպառնալիքների և դրանց դեմ պայքարի մեթոդների մասին տեղեկատվության փոխանակման ծավալները:
«Մեծ ութնյակը», որպես տնտեսապես զարգացած պետությունների միություն, հիմնվել է 1998թ.: 2014թ. Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը հեռացվել է G8-ից: Ներկայում միությանն անդամակցում են ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ու Ճապոնիան:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են