1608 դիտում
16:47 09-03-2017
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել է արագ արձագանքման խումբ
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիների հաղորդումների և ստացված ահազանգերի ուսումնասիրման, վերլուծության, դրանց հիման վրա նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, դրանցով նախաքննության կատարման, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցությունը համակարգելու նպատակով` 2017 թվականի մարտի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որում ընդգրկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանը (ղեկավար), Ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչներ Արշալույս Մինասյանը, Աշոտ Օհանյանը, Գարեգին Բեգոյանը և վարչության պետերի տեղակալներ Էդիկ Հակոբյանը, Վազգեն Ավետիսյանն ու Սմբատ Մինասյանը:
Նմանատիպ նյութեր
10081 դիտում
18:20 27-04-2018
Պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի
6878 դիտում
15:35 09-06-2018
G7-ի անդամները որոշել են ռուսական վտանգներին արագ արձագանքման խումբ ստեղծել
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»