211652_close_icon
views-count9806 դիտում article-date 17:37 09-06-2018

Աբրամովիչը հրաժարվել է «Չելսին» վաճառել Բրիտանիայի ամենահարուստ մարդուն

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հրաժարվել է վաճառել ակումբը: Աշխարհի խոշորագույն նավթաքիմիական Ineos ընկերության հիմնադիր, բրիտանացի Ջիմ Ռետկլիֆը փորձել է «Չելսին» գնել Աբրամովիչից, սակայն վերջինս մերժել է: Ռետկլիֆը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդն է, Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 21 մլրդ ֆունտ, մինչդեռ Աբրամովիչինը՝ 9,3 մլրդ է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբրամովիչը ետ է վերցրել Մեծ Բրիտանիայում ներդրումային վիզայի հայտը, երբ իսրայելական քաղաքացիություն է ստացել, ինչը նրան թույլ է տալիս Միացյալ Թագավորության տարածքու մինչև կես տարի մնալ: Ռուսաստանցի գործարարը որոշել է նաև սառեցնել «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի վերակառուցման աշխատանքները:

Նմանատիպ նյութեր