211652_close_icon
views-count2506 դիտում article-date 15:52 19-03-2019

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը ցանկանում է գնել «Չելսին»

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը՝ Ջիմ Ռետկլիֆը, ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսին»: 66-ամյա գործարարը, որի բիզնեսը կապված է քիմիական արդյունաբերության հետ, գնում է բրիտանական հեծախճուղային Team Sky թիմը և այժմ ցանկանում է նաև ֆուտբոլում ներդրումներ կատարել: «Չելսիի» ներկայիս սեփականատեր Ռոման Աբրամովիչը ակումբի համար պահանջում է մոտ 2,5 մլրդ ֆունտ: Ռետկլիֆի համար դա խնդիր չէ, սակայն հաշվի առնելով «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնի թանկարժեք վերանորոգումը, որից հրաժարվեց ռուսաստանցի գործարարը, ծախսերը էականորեն աճելու են, ինչը բրիտանացու ձեռնտու չէ: Forbes-ի վերջին վարկանիշում Ռետկլիֆը զբաղեցնում էր 110-րդ տեղը՝ 21 մլրդ ֆունտ կարողությամբ, իսկ Ռոման Աբրամովիչը՝ 107-րդ:

Նմանատիպ նյութեր