88028 դիտում
18:00 09-06-2018
Վանդալիզմ բնության նկատմամբ. Գեղարքունիքի մարզում 250-ից ավելի առողջ եղևնիների սպանդ են իրականացրել. ուր են նայում պատկան մարմինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գեղարքունիքի մարզի Հայրավանք եկեղեցուց մոտ 1 կմ դեպի Մարտունի տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող անտառում մի իսկական վանդալիզմ է կատարվել բնության նկատմամբ:
Անհայտ անձը կամ անձինք 250-300 առողջ եղևնիների սպանդ են իրականացրել՝ ծառերը քոքից կտրելով:
Սա այն դեպքն է, որին պետք է արձագանքեն բոլոր պատկան մարմինները և ամենախիստ միջոցները ձեռնարկեն՝ այս վանդալիզմի հեղինակներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, Բնապահպանության նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի համար, այս դեպքը՝ մեր կարծիքով, պետք է դիտարկվի որպես ոտնձգություն ազգային անվտանգության դեմ:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը հուսով է, որ նշված կառույցները օպերատիվորեն կարձագանքեն այս հրապարակմանը, որի մասին մենք տեղյակ կպահենք մեր ընթերցողներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+