211652_close_icon
views-count21975 դիտում article-date 14:21 13-10-2018

Բնության նկատմամբ վանդալիզմ՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնում եղևնիների սպանդ են իրականացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք բնության նկատմամբ վանդալիզմ են իրականացրել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող ծննդատան շենքի տարածքում կտրել են մի քանի եղևնիներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վանդալները 10-ից ավելի եղևնիներ են վնասել և, ըստ տեղեկությունների, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ արդեն հայտնաբերել են ծառերի սպանդի հեղինակին կամ հեղինակներին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր