211652_close_icon
views-count13801 դիտում article-date 23:01 09-06-2018

Արթուր Գևորգյան. Հորդորում եմ զերծ մնալ անհարկի շահարկումներից և չմիջամտել իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Յունիգրաֆ-Իքս» ընկերության դեմ հարուցված քրեական գործին: «Այսօր որոշ լրատվամիջոցների կողմից տարածվել է քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/1937007742988683]գրառումն [/url]այն մասին, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ շների ստերջացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ընկերության գործունեության դեմ եղած բողոքները հաշվի առնելով: Քանի որ Երևանի քաղաքապետարանը տվյալ ընկերության հետ ունի որոշակի պայմանագրային հարաբերություններ, ակտիվիստը մեկնաբանել է դա իբրև Երևանի քաղաքապետի դեմ քրեական գործի հարուցում, ինչը բացարձակ ապատեղեկատվություն է: Ինչպես մայիսի 24-ին արդեն առիթ ունեցել եմ մեկնաբանելու, մեկ անգամ ևս շեշտեմ, որ թափառող կենդանինների վնասազերծման (ստերելիզացիայի) ծառայությունների ձեռք բերումը իրականացվել է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով-մրցույթով՝ բաց ընթացակարգով: Ծառայությունների համար կնքված պայմանագիրն էլ հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։ Վերոնշյալը հաշվի առնելով հորդորում եմ զերծ մնալ անհարկի շահարկումներից և ավելորդ հուզականությամբ չմիջամտել իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացին»:

Նմանատիպ նյութեր