211652_close_icon

ԿԲ խոսնակ. Հորդորում եմ ԶԼՄ-ներին զերծ մնալ անհարկի շահարկումներից

views-count3383 դիտում article-date 21:54 15-12-2018
ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր առավոտյան օրաթերթերից մեկում լույս տեսած «լուրը» իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին, նմանատիպ լուր-հորինվածքները բացասական սպասումներ առաջացնելու և արհեստական վարքագիծ ձևավորելու միտում են պարունակում։ Այս իսկ պատճառով հորդորում եմ ԶԼՄ-ներին գնաճ/ինֆլյացիա/, փոխարժեք, պահուստներ, ավանդներ, վարկեր և ֆինանսական համակարգին վերաբերվող եզրույթները և թեմաները արհեստականորեն չդարձնել «վաճառվող լուր»: Այսօր ՀՀ ֆինանսական համակարգը կայուն և կայացած համակարգ է, և բոլոր վերոնշյալ թեմաներին հորինված անդրադարձը հանրության շրջանում կարող է առաջացնել անհարկի սպասումներ, որոնք տեղին չեն երկրի երկարաժամկետ զարգացման տեսանկյունից: Ավելացնեմ, որ բոլոր վերոնշյալ թեմաներով մտահոգ ԶԼՄ-ներին ՀՀ Կենտրոնական բանկը պատրաստ է տալ իր լիազորությունների և պրոֆեսիոնալ կարողությունների շրջանակներում սպառիչ և բովանդակային պատասխաններ»։

Նմանատիպ նյութեր