93570 դիտում
21:36 10-06-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու BMW-ն. BMW-ն էլ տապալել է բետոնե էլեկտրասյունը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում, Մասիսի վարչական տարածքում բախվել են Opel մակնիշի 35 GP 348 համարանիշի և BMW մակնիշի AL 055 LA վրացական համարանիշներով ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բետոնե էլեկտրասյունը, ինչի հետևանքով էլ կոտրվել է BMW-ի անվահեծանը:
Վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որոնց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները:
Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, հերթափոխի պետ Հովիկ Թովմասյանի գլխավորությամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը, սահմանազատել տարածքը, որից հետո Opel-ը դուրս են բերել անվտանգ գոտի:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի Էլեկտրացանցեր» ընկերության Արարատի մարզի Մասիսի էլեկտրացանցի ներկայացուցիչներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)