200 կմ երկարությամբ կենդանի շղթա. բասկերը անկախություն են պահանջում
Բասկերի երկրի՝ Իսպանիայի հյուսիսի ինքնավար տարածաշրջանի տասնյակ հազարավոր բնակիչներ 202 կիլոմետր երկարությամբ կենդանի շղթա են կազմել՝ ավելի շատ անկախության պահանջով, տեղեկացնում է [url=https://www.bbc.com/russian/news-44432848]BBC[/url]-ն:
Կենդանի շղթան ձգվում է Իսպանիայի հյուսիսի Սան-Սեբաստյան և Բիլբաո քաղաքներից մինչև Բասկերի երկրի մայրաքաղաք Վիտորիա, որտեղ գտնվում է նրա խորհրդարանը:
Տարածաշրջանն ավելի բարձր աստիճանի ինքնակառավարում ունի, քան Կատալոնիան, որն ակտիվորեն ձգտում է անկախության հասնել Մադրիդից:
Վերջին տարիներին Բասկերի երկրում անկախության գաղափարին աջակցությունը փոքր-ինչ թուլացել է: Այնուամենայնիվ, շատերն են կարծում, որ բնակչությունը պետք է իրավունք ունենա հանրաքվե անցկացնել Մադրիդի հետ իր ապագա հարաբերությունների հարցի շուրջ: