2520 դիտում
12:10 24-08-2020
Ազատության ուղի․ Վիլնյուսից մինչև բելառուսական սահման տասնյակ հազարավոր մարդիկ կենդանի շղթա են կազմել՝ հաջակցություն Բելառուսի
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից մինչև բելառուսական սահման տասնյակ հազարավոր մարդիկ նախօրեին կենդանի շղթա են կազմել՝ հաջակցություն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ անցկացվող բողոքի ցույցի մասնակիցների, գրում է [url=https://meduza.io/short/2020/08/23/put-svobody-ot-vilnyusa-do-belarusi-desyatki-tysyach-lyudey-vstali-v-zhivuyu-tsep-v-litve-chtoby-podderzhat-belorusskiy-protest?fbclid=IwAR3E-dn7ezzgR7RrKT7wgk0TPDNnrvrNnhwtpi32wN2zKPVMn_L_vYZO4ls]meduza.io[/url] կայքը։
«Ազատության ուղի» անվանումը ստացած այս ակցիան նվիրված է եղել «Բալթյան ուղի» ակցիայի 31-ամյակին։ Այսպես՝ 1989 թվականի օգոստոսի 23-ին Բալթյան երկրների անկախության համար իրականացվող զանգվածային շարժման շրջանակում Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ավելի քան 2 միլիոն բնակիչ Վիլնյուսից Ռիգայով դեպի Տալլին կենդանի շղթա էին կազմել։
Հիշեցնենք, որ երեկ, տարբեր գնահատականների համաձայն, 100-150 հազար ցուցարարներ հավաքվել են Անկախության հրապարակում, որտեղից շարժվել են «Պլանետա» հյուրանոց, որը տեղակայված է «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտակայքում: Հարյուրավոր զինվորականներ շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը:
Նմանատիպ նյութեր
4822 դիտում
17:14 10-08-2015
Թբիլիսիում «Բարսելոնա»-«Սևիլյա» խաղից առաջ հազարավոր երեխաներ, այդ թվում՝ Հայաստանից, կենդանի շղթա են կազմելու
Այս բաժնից
2833 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր