211652_close_icon
views-count6327 դիտում article-date 21:48 11-06-2018

Ի գիտություն ՌԴ մեկնողների. ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին ՌԴ մեկնողների համար։ «Ռուսական կողմից ստացված տեղեկության համաձայն՝ 2018թ. հունիսի 4-ից հուլիսի 15-ը օտարերկրյա այն քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը և ելքը Ռուսաստանի Դաշնություն, ովքեր այցելում են՝ որպես 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության (ՖԱԱ) հանդիսատես, իրականացվում է առանց մուտքի արտոնագրի ձևակերպման՝ հանդիսատեսի անհատականացված քարտի՝ երկրպագուի անձնագրի հիման վրա, առանց անձը հաստատող վավեր փաստաթղթով մուտքի արտոնագրի ձևակերպման: Երկրպագուի անձնագրի նմուշը հասանելի է հետևյալ [url=https://www.fan-id.ru/]հղումով[/url]: Հավելենք, որ ՌԴ նախագահի 2017թ. մայիսի 9-ի թիվ 202 հրամանագրի համաձայն՝ 2018թ. մայիսի 25-ից հուլիսի 25-ը ՖԱԱ կազմակերպիչ քաղաքներում գտնվող օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները պետք է գրանցումը ձևակերպեն գտնվելու վայրում՝ յուրաքանչյուր նշված վայր ժամանելու պահից սկսած երեք օրվանից ոչ ուշ ժամկետում»,- նշել են ԱԳՆ-ից:

Նմանատիպ նյութեր