4125 դիտում
11:48 12-06-2018
Պոլոնեզ․ Բելառուսն Ադրբեջանին զենք է վաճառել Ռուսաստանի օրինակով. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ցանկացած հզոր զինատեսակ, այդ թվում՝ այնպիսի զինատեսակ, ինչպիսին «Պոլոնեզն» է, ունակ է փոխել ռազմական հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև։ Սակայն Հայաստանի և Ադրբեջանի պարագայում պետք է հաշվի առնել «Իսկանդերի» առկայությունը, որի խոցման ճշգրտությունը բացառիկ է։ Հաշվի առնելով «Պոլոնեզի» չինական ծագումը, ճշգրտության բացակայությունը՝ կարելի է պնդել, որ Հայաստանն ունակ է զսպել և արժանի պատասխան հասցնել այս համակարգերի կիրառման դեպքում, որը կարող է լինել միայն կոնֆլիկտի բռնկման պարագայում, քանի որ սրանք լուրջ զինատեսակներ են, որոնք օգտագործվում են ռազմական գործողությունների ժամանակ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով բելառուսական «Պոլոնեզների» վաճառքին Ադրբեջանին։
Իր հերթին՝ բելառուս քաղաքագետ Վալեր Կարբալևիչն ասել է, որ ինչպես Ռուսաստանը, լինելով Հայաստանի անվտանգության երաշխավորը, սպառազինություն է վաճառել Ադրբեջանին, այնպես էլ տեսականորեն դրա իրավունքն է ունեցել Բելառուսը և վաճառել է, քանի որ Ադրբեջանը Բելառուսի համար լավ գործընկեր է, կապերը բավականին խորն են ու ամուր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6371 դիտում
09:05 28-06-2014
Բելառուսն ու Ղազախստանն ամեն կերպ խոչընդոտում են Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին․ 168 Ժամ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը